Ադրբեջանում 4 զինծառայող է ձերբակալվել` ղարաբաղյան հակամարտության գոտում հանցագործությունների համար

Ազատության Azatutyun

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը 4 զինծառայողների է ձերբակալել` հայ զինվորների աճյունները անարգելու և ղարաբաղյան հակամարտության գոտում կատարած հանցագործությունների, այդ թվում՝ հայերի գերեզմանները քանդելու, տեսանյութերը համացանցում տարածելու համար։ «Նմանատիպ հացանքներին մեղսակից բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության»,- զգուշացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ Իրավապահ կառույցը նաև դիմել է Հայաստանի դատախազությանը` կոչ անելով նույնատիպ քայլեր ձեռնարկել և պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ իրագործված հանցագործությունների համար։     https://www.azatutyun.am/a/31000108.html #Լուրեր