Վաղվանից Հայաստանի քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը

Ազատության Azatutyun

Վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո: «Պետք է արձանագրեմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված: Մենք երեկ ասացին, որ մեր մեծագույն խնդիրն այս պահին տեսնում ենք դիմակների կրման հետ կապված կարգապահության մեծացումը և այսօր այդ առիթով կայացրել ենք որոշումներ: Որոշումն այն մասին է, որ վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը, խոսքը անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է», ասաց Փաշինյանը: Վարչապետը հայտարարեց՝ այս որոշումը կայացվել է, քանի որ շատ դեպքերում, երբ դիմակը կրելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում և քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը տուժում է: https://www.azatutyun.am/a/30674019.html #Լուրեր