«Աերոֆլոտը» վերսկսում է Երևան-Մոսկվա կանոնավոր չվերթները

Yerevan Daily

«Աերոֆլոտը» վերսկսում է Երևան-Մոսկվա կանոնավոր չվերթները «Աերոֆլոտ» ընկերությունը վերսկսում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Երևանի հետ։ Ինչպես նշվում է ընկերության կայքում, հոկտեմբերի 25–ից կիրականացվեն կանոնավոր չվերթեր Մոսկվա–Երևան–Մոսկվա երթուղով։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Հայաստանից մեկնող ուղևորների այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները, կանոնակարգվում են համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի: Ավելի մանրամասն տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերությանը կամ նրա հայաստանյան ներկայացուցչությանը: Այս պահին կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով Ռուսաստան կարող են մեկնել միայն ՌԴ քաղաքացիները: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com