Բաքվում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտգործնախարարություն
Ազատության Azatutyun
Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք է ներկայացվել Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլիոնովի արտահայտությունների կապակցությամբ։
Ըստ ադրբեջանական կողմի՝ իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորը հայկական լրատվամիջոցների հարցազրույցներում Ադրբեջանի պետության և ժողովրդի համար անընդունելի հայտարարություններ է թույլ տալիս։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նրա պահվածքը խստորեն դատապարտելի է համարել, նշելով, որ պատգամավորի հերթական սադրիչ քայլը հակասում է ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հարաբերություններին։
https://www.azatutyun.am/a/31070150.html
#Լուրեր