ՀՀ կառավարությունը չի տապալել Covid19-ի դեմ պայքարը. Փաշինյան

Yerevan Daily

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի իր կառավարության գործողությունները ձախողում էին: Նա այդ մասին հայտարարել է BBC-ի HARDtalk ծրագրին տված հարցազրույցում, որից հատվածներ ներկայացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Փաշինյանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատականներ տալ, եւ չի մեկնաբանել այն փաստը, որ հարեւան Վրաստանում մի քանի անգամ ավելի քիչ վարակման դեպք է հաստատվել: Հարցին, թե ինչու են նրան առանց դիմակի նկատել բանկետի ժամանակ կորոնավիրուսի ամենաթեժ շրջանում` այն ժամանակ, երբ նա անձամբ ամոթանք է րտալիս քաղաքացիներին դիմակների ռեժիմին չհետեւելու համար, Փաշինյանն ասաց, որ հետեւել է այն տարածքի կանոններին, որտեղ անցկացվում էր միջոցառումը: «Այդ օրը մենք գործում էինք կանոնների համաձայն, որոնք գործում էին Լեռնային Ղարաբաղում»,- ասել է վարչապետը: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Հիշեցնենք, Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ BBC-ի HARDtalk ծրագրի այսօրվա հյուրն է: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com