Այս տարվա օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով

Yerevan Daily

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2020 թվականի օգոստոս ամսվա ցուցանիշները: Մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 618 հազար, ինչը 2020 թվականի հուլիսի համեմատ` ավելի է շուրջ 5 հազարով, իսկ 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատությամբ` 13.4 հազարով: Միաժամանակ, 2020 թվականի օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 202 հազար դրամ` նախորդ տարվա 188 հազար դրամի փոխարեն: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր#լուրեր #Հայաստան#Հայաստան