Ազգային ժողովրդավարական բևեռը կրկին ակցիա է անցկացնում ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ
Ազատության Azatutyun
Ազգային ժողովրդավարական բևեռը ինչպես նախորդ կիրակի, այսօր էլ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտ «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք է անցկացնում:
Նրանք նշեցին, որ Ռուսաստանից պահանջում են կատարել նոյեմբերյան եռակողմ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, այն է՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:
Արցախը շրջափակված է արդեն 35 օր:
Բևեռի ներկայացուցիչները հավելեցին, որ Ռուսաստանի ներկայությունը վտանգ է Հայաստանի պետականության, ազգի գոյության համար. «Քանի որ դաշնակցելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանն իր ներկայությամբ կապում է մեր ձեռքերը և հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք դիմակայենք նաև իր կողմից մեր առջև բարձրացված մարտահրավերներին»:
https://www.azatutyun.am/a/32224113.html
Source: azatutyun.am