Կրեմլի խոսնակը պնդում է, որ ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին

Ազատության Azatutyun

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ  Դմիտրի Պեսկովն այսօր անդրադարձել է Արևմուտքի ղեկավարների մտահոգությունն առաջացնող Ռուսաստանի ռազմական ակտիվությանը և, մասնավորապես, Ռոստովի շրջանում բանակի ստորաբաժանումների տեղաշարժին: «Ռուսաստանի տարածքում ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին, քանի որ Ռուսաստանը որևէ կերպ չի սպառնում ուրիշներին: Ռուսական բանակը տեղաշարժվում է այն ուղղություններով, որոնք նպատակահարմար են և այն եղանակով, որն անհրաժեշտ է երկրի պաշտպանության համար»,- ասել է Պեսկովը: Խոսելով Ուկրաինային առնչվող Եվրամիության ղեկավարների մտահոգությունների մասին, Պեսկովը հավաստիացրել է, թե Ռուսաստանն ուրիշ պետությունների, այդ թվում Ուկրաինայի համար սպառնալիք չի ներկայացնում: «Միաժամանակ Ռուսաստանը շատ ուշադիր է սեփական անվտանգությունն ապահովելու հարցերում»,- ավելացրել է Կրեմլի խոսնակը:     https://www.azatutyun.am/a/31187599.html #Լուրեր