ՈՒԵՖԱ-ն կքննի ադրբեջանական ֆուտբոլային ակումբի պաշտոնյայի մարդատյաց արարքը

Ազատության Azatutyun

ՈՒԵՖԱ-ն էթիկայի և կարգապահության հարցերով տեսուչ է նշանակել: ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնադդրության 31 (4) հոդվածի համաձայն, էթիկայի և կարգապահության հարցերով տեսուչը պետք է հետաքննությամբ պարզի «Ղարաբաղ» ադրբեջանական ֆուտբոլային ակումբի ներկայացուցչի կողմից սոցիալական ցանցում հայատյաց և մարդատյաց բնույթի գրառում տեղադրելու սկանդալային պատմության հանգամանքները: Ակումբի մամլո պատասխանատու Նուրլան Իբրահիմովը սոցցանցում վերջերս գրել է, թե «պետք է սպանել անխտիր բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց և ծերերին»: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ դիմել է ՈՒԵՖԱ-ին և պահանջել է ադրբեջանական թիմը դուրս հանել եվրոպական մրցույթներից: «Ղարաբաղ» ադրբեջանական ակումբն արդեն խոստացել է, որ Իբրահիմովին կպատժի, հայտարարելով նաև, թե «Իբրահիմովն այդ գրառումը սոցցանցում տեղադրել է հոգեբանական ծանր ապրումների հետևանքով»:   https://www.azatutyun.am/a/30926634.html #Լուրեր