Նազարբաևն ապաքինվել է

Ազատության Azatutyun

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապաքինվել է կորոնավիրուսից։ Այսօր այդ մասին հաղորդել է Նազարբաևի մամուլի խոսնակ Այդոս Ուիկբայը։ Նրա խոսքով` չնայած վերջին թեստերը բացասական էին, այնուհանդերձ, հետևելով բժիշկների խորհրդին` Նազարբաևը կշարունակի մնալ ինքնամեկուսացման մեջ և կաշխատի հեռավար կարգով։ Նուրսուլթան Նազարբաևի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի էր դարձել հունիսի 18-ին։ https://www.azatutyun.am/a/30702762.html #Լուրեր