Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 838, մահվան՝ 20 նոր դեպք

0
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 2691 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 660 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 20 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3351-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 1052 է, ընդհանուր առողջացածներինը՝ 135 638, փաստացի բուժվողներինը՝ 16 541 (մեկ օրում նվազել է 144-ով): Մեկ օրում արվել է 2953 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 573 167 թեստ:
0