Կառավարությունը կքննարկի արտակարգ դրության երկարաձգման հարցը
Yerevan Daily
Վաղը՝ օգոստոսի 12-ին, կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա:
Նիստի օրակարգում մեկ հարց կա՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Հիշեցնենք, որ արտակարգ դրությունը ևս մեկ անգամ երկարաձգելու մասին հայտնի էր դարձել դեռ անցած շաբաթ՝ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
#Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան
Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին
Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com