Հյուսիսային Կորեան կփորձի հզորացնել բանակը և բարձրացնել մարդկանց կենսամակարդակը

Ազատության Azatutyun

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի մարտունակությունը կհզորացվի, քանի որ դա անհրաժեշտ է պաշտպանությունը երաշխավորելու համար: Այդ մասին նախագահն ասել է Աշխատավորական կուսակցության 8-րդ համագումարում: Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության համագումարը տեղի է ունենում աշխարհի մեծ մասից մեկուսացված և Արևմուտքի կողմից պատժամիջոցների ենթարկված երկրում առկա տնտեսական ճգնաժամի պայմաններում: Վիճակն էլ ավելի են բարդացնում վերջին շրջանում տեղի ունեցած բնական աղետները: Համագումարում Կիմ Չեն Ընը խոսել է բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ նախկինում այդ ուղղությամբ ընդունված մի շարք որոշումներ տակավին չեն իրագործվել: https://www.azatutyun.am/a/31037496.html #Լուրեր