Արարատ Միրզոյանն Արցախի հարցով գրություններ է ուղարկել միջազգային իր գործընկերներին

Ազատության Azatutyun

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախի հարցով գրություններ է ուղարկել եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին։ Միրզոյանն առաջարկել է անհապաղ, կոնկրետ ու արդյունավետ միջոցներ ձեռնարկել։  Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել ԲՈԼՈՐ անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար: Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել ԱՆՀԱՊԱՂ, ԿՈՆԿՐԵՏ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ միջոցներ», - տարածած հայտարարությամբ տեղեկացնում է Միրզոյանը։ https://www.azatutyun.am/a/30882419.html #Լուրեր