«Այդ քաղաքականությունը վատ կվերջանա Էրդողանի համար»

Ազատության Azatutyun

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը հայտարարել է, որ Թուրքիան ապակայունացնում է իրավիճակը Միջերկրականում և Կովկասում: Կահիրեում հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում Արաբական պետությունների լիգայի ղեկավարն ասել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները նախագահ Ռեջեփ Էրդողանին նկատել են տալիս, որ նա, ի վերջո,  պատասխանատվություն է կրելու դրա համար: «Էրդողանը ռազմական եղանակով միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին, Էրդողանը Կովկասում միջամտում է Հայաստանի և Ադրբեջանի հարցերին, առճակատվում է Հունաստանի և Կիպրոսի հետ, հարձակվել է Միջերկրականում բնական գազ պարունակող հատվածների վրա և Ֆրանսիայի նման ազդեցիկ պետությանը ստիպել է ավիակիր ուղարկել Կիպրոս: Նույնիսկ Իտալիան, որը շատ հարցերում ըմբռնում է Թուրքիայի մոտեցումները, համերաշխություն է հայտնում Ֆրանսիային»,- ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը:   Դառնալով Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին, նա խոսել է սիրիացի վարձկանների մասին: «Ինձ շատ է զայրացնում այդ հանգամանքը, շատ տխուր է, որ սիրիացիըվարձկաններն Էրդողանի կողմից օգտագրծվում են Թուրքիայի հետ առնչություն չունեցող հարցերում»,- ասել է Ահմեդ Աբուլ Ղեյթը: Արաբական պետությունների լիգայի գլխավգոր քարտուղարը հեռուստաուղերձում նշել է, թե այդօրինակ քաղաքականությունը «վատ կվերջանա Թուրքիայի և նրա ղեկավարի համար»:   https://www.azatutyun.am/a/30876894.html #Լուրեր