Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների հետ
Ազատության Azatutyun
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, հայտնում են Մայր աթոռից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին և ստեղծված իրավիճակին։
Ավելի վաղ Արցախի նախկին նախագահները հանդիպել էին Հայաստանի նախկին նախագահների, առանձին Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հետ:
https://www.azatutyun.am/a/30905260.html
#Լուրեր