Վերջին միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը. Տոյվո Կլաար

Ազատության Azatutyun

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում այսօր տեղի ունեցած «մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»: «Վերադարձել եմ Բաքու: Անհամբեր սպասում եմ Ադրբեջանի իշխանությունների հետ առարկայական բանակցությունների`առաջ տանելու խաղաղության գործընթացը` Մյունիխում տեղի ունեցած հանդիպումներից հետո»,֊Թվիթերում գրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը: Օրվա առաջին կեսին Արցախի ոստիկանությունը հաղորդեց, թե ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Հայկական կողմը հաղորդում է երեք զոհի, մեկ վիրավորի մասին:Ավելի ուշ Բաքուն հայտարարեց, թե սեփական բանակի երկու զինծառայող է զոհվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե իբր «հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, իրենք փորձել են ստուգել մեքենաները», ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել։ Արցախից հերքում են ադրբեջանական կողմի պնդումները: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով, որի մեջ զենք կամ զինամթերք  չի եղել։ https://www.azatutyun.am/a/32302985.html

Source: azatutyun.am