Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել

Ազատության Azatutyun

Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել, Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները։ Այս մասին կեսգիշերն անց հայտնել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Հիշեցնենք` երեկ երեկոյան Ստեփանակերտը ենթարկվում էր հրետակոծման, լսվել էր չորս պայթյուն, հնչում էր օդային տագնապի ազդանշանը: Քիչ ավելի վաղ էլ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից:     https://www.azatutyun.am/a/30873833.html #Լուրեր