Հայաստանը դիմել է ՀԱՊԿ՝ Աֆղանստանին կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու համար

Ազատության Azatutyun

Հայաստանի Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ` ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: https://www.azatutyun.am/a/30868464.html #Լուրեր