Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը նորից դարձավ Աստանա

Ազատության Azatutyun

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է  մայրաքաղաք Նուր-Սուլթանն Աստանա վերանվանելու հրամանագիրը:  Այս քաղաքի անունն արդեն վեցերորդ անգամ են փոխում: Այն 1830 թվականին կառուցվել է որպես կազակական բնակավայր, որն անվանել են Ակմոլինսկ: 1961 թվականին քաղաքն անվանել են Ցելինոգրադ: Ապա նորանկախ Ղազախստանի իշխանությունների որոշմամբ, 1992-1998 թվականներին այն անվանել են Ակմոլա:  1997 թվականին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի  նախաձեռնությամբ մայրաքաղաքն Ալմաթիից փոխադրել են Ակմոլա, որը հետագայում  անվանվել է Աստանա, թարգմանաբար՝ «մայրաքաղաք»:   Նազարբաևին փոխարինած նախագահ Տոկաևը 2019 թվականի մարտի 23-ին առաջարկել է ի պատիվ առաջին նախագահի, մայրաքաղաքն անվանել «Նուր-Սուլթան»:  Որոշումը մտել է ուժի մեջ, բայց միանշանակ չի ընդունվել:  Այս տարեսկզբին Ղազախստանում տեղի են ունեցել սոցիալական բնույթի բողոքներ, որոնք հանգեցրել են արյունալի բախումների: Նազարբաևի հետ  կապված ազդեցիկ  պաշտոնյաներից և գործարարներից շատերը հեռացվել են աշխատանքից և պատասխանատվության են կանչվել: Նախկին նախագահի գերդաստանի դիրքերն էապես թուլացել են, ինչի վկայություններից մեկը մայրաքաղքաքի հերթական անվանափոխումն է:  Սեպտեմբերի 17-ին նախագահ Տոկաևը նաև վավերացրել է սահմանադրության  բարեփոխումը, որով երկրի գերագույն ղեկավարը կարող է առանց վերընտրելու իրավունքի պաշտոնավարել 7 տարի ժամկետով:           https://www.azatutyun.am/a/32038924.html

Source: azatutyun.am