Բելառուսի նախագահության ընդդիմադիր թեկնածուին զրկում են հավաքների հնարավորությունից

Ազատության Azatutyun

Բելառուսի իշխանությունները նախագահության ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային թույլ չեն տվել նախընտրական միջոցառում անցկացնել: Հավաքը նախատեսված էր Սլուցկ ավանում, սակայն երեկ իշխանությունները հայտնել են, թե հավաքի վայրում, իբր, պետք է շտապ կարգով նորոգման աշխատանք կատարվի: Սլուցկում ոստիկանները ձերբակալել են հավաքին մասնակցելու համար ժամանած քաղաքացիներից առնվազն 17-ին: Տիխանովսկայայի հավաքն արգելել են նաև Սոլիգորսկ ավանում, որտեղ առնվազն 5 մարդ է ձերբակալվել: Նախօրեին էլ չեղարկվել է Ստոլբցի ավանում ծրագրված միջոցառումը: Տեղական իշխանությունները շինարարական տեխնիկա են մոտեցրել մարզադաշտին և անհնարին են դարձրել նախընտրական հավաքը: Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի քան 25 տարի է իշխում և ցանկանում է վեցերորդ անգամ ընտրվել: https://www.azatutyun.am/a/30767567.html #Լուրեր