Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին մեղադրում է ապակառուցողական դիրքորոշման մեջ

Ազատության Azatutyun

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է ղարաբաղյան խնդրին և քննադատել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի վարած քաղաքականությունը: Նա ասել է, թե Հայաստանը «ապակառուցողական դիրքորոշում է դրսևորում և ամբողջությամբ չի կատարում հայտարարության դրույթները»: «Համաձայն եռակողմ հայտարարության, Հայաստանը պարտավորվել է դուրս հանել բոլոր զինված խմբավորումներն Ադրբեջանի տարածքից: Հայաստանը պարտավոր է այլևս զինծառայողներ չուղարկել Ադրբեջանի տարածք, դա սպառնում է կայունությանը և վտանգ է ստեղծում տարածաշրջանի համար»,- ասել է Բայրամովը: Բացի այդ, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ, «Հայաստանն առայսօր չի փոխանցել Ադրբեջանում տարածքների ականապատման քարտեզները»: «Միջազգային համայնքը և միջազգային կազմակերպությունները չպետք է լռեն, անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա և պարտադրել այդ երկրին ավելի կլառուցողական դիրքորոշում որդեգրել»,- ասել է Բայրամովը, նշելով, որ ռազմական գործողությունների ավարտից հյետո Ղարաբաղում ականված շրջաններում տեղի են ունեցել պայթյուններ, որոնց հետևանքով 18 մարդ զոհվել է և 78 մարդ վնասվածք է ստացել: «Վերջին այսօրինակ միջադեպը երեկ է տեղի ունեցել, 6 մարդ է տուժել Աղդամի շրջանում»,- ասել է Ջեյհուն Բայրամովը:    https://www.azatutyun.am/a/31155571.html #Լուրեր