Ուկրաինայի իրավապահները խուզարկություն են անցկացնում Կիև-Պեչորյան մայրավաքում

Ազատության Azatutyun

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները և ոստիկանությունը խուզարկություն են անցկացնում Կիև-Պեչորյան մայրավանքի համալիրի տարածքում: Իրավապահները հայտնել են, որ նպատակն է «կասեցնել ռուսական հատուկ ծառայույունների դիվերսիոն գործողությունները»: Կիև-Պեչորյան մայրավանքը համարվում է Ուկրաիյայի պատմամշակությային ամենակարևոր արժեքներից մեկը: Այն հանդիսանում է Մոսկվայի Պատրիարքարանի հովանու ներքո գործող Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու կենտրոնը: Ուկրաինացի իրավապահները նշում են, որ ռուսական գաղտնի ռառայությունների փորձում են այդ մայրավանքն օգտագործել «ռուսական աշխարհի» գաղափարախոսությունը  տարածելու նպատակով: Ըստ ուկրաինական կողմի, ռուսական դիվերսիոն-հետախուզական խմբերը կարող են պատսպարվել համալիրի տարածքում և այնտեղ զենք պահեստավորվել: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկության արդյունքների մասին տեղեկատվություն դեռ չի հրապարակել: https://www.azatutyun.am/a/32142676.html

Source: azatutyun.am