Արգենտինայում օրական գրանցվում է կորոնավիրուսի առնվազն հազար դեպք

Ազատության Azatutyun

Արգենտինան հայտնել է, որ այս ժաանակաշրջանում օրական գրանցվում է կորոնավիրուսի ավելի քան հազար դեպք: Մայրաքաղաք Բուենոս Այրեսում երկարաձգել են կարանտինը: Առողջապահության նախարարության փոխանցմամբ, ընդհանուր հաշվով երկրում ախտահարվել է մոտ 25 հազար մարդ, մահացել է առնվազն 717 հիվանդ: Կորոնավիրուսի առաջին դեպքն Արգենտինայում գրանցվել է մարտ ամսին: Հարավային Ամերիկան դարձել է կորոնավիրուսի տարածման խոշոր կենտրոններից մեկն աշխարհում: Բրազիլիայում վարակվել է ավելի քան 806 հազար մարդ, մահացել է ավելի քան 41 հազար հիվանդ: https://www.azatutyun.am/a/30667054.html #Լուրեր #Կորոնավիրուս