Ռուսաստանն առաջարկում է Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ազատության Azatutyun
Ռուսաստանը բանակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ երկու երկրների արտաքին գործոց նախարարների հանդիպումը Մոսկվայում կազմակերպելու համար:
Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան:
Ինտերֆաքս լրատվական գործակալության փոխանցմամբ, ռուսական կողմն առաջարկել է այդ հանդիպումն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
«Մենք շարունակում ենք քննարկումնբերը նշված ձևաչափով հանդիպում կազմակերպելու հարցով»,- ասել է խոսնակը:
Նա նշել է, որ Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և առկա հիմնարար սկզունքների ու միջազգային իրավական փաստաթղթերի հիման բանակցային գործընացը վերսկսելու համար:
https://www.azatutyun.am/a/30882704.html
#Լուրեր