100.000 եվրո՝ Հայաստանում տրանսգենդերների համար նոր ապաստարան կառուցելու համար
Yerevan Daily
Նիդերլանդների կառավարությունը 100 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրել «Մարդու իրավունքների կակաչ»-ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում:
«Մարդու իրավունքների կակաչը» տրվում է աշխարհում մարդու իրավունքները խաղաղ և նորարարական կերպով տարածող և մարդու իրավունքների ու հավասարության համար պայքարող անհատներին և կազմակերպություններին:
Իրավունքների պաշտպանության համար մրցանակի է արժանացել ազգությամբ հայ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը՝ նախկինում՝ Վանուշ Մարտիրոսյան:
Լիլիթ Մարտիրոսյանի ղեկավարած ՀԿ-ն մրցանակի գումարը կօգտագործի Հայաստանում տրանսգենդերների համար նոր ապաստարան կառուցելու համար: