Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունն ուղևորվել է Հայաստան

Ազատության Azatutyun

Հուլիսի 13-ին մեկնարկել է գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան, հայտնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը: Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական ISAR Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, Caritas International կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ: Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին Covid-19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով: https://www.azatutyun.am/a/30723529.html #Լուրեր #Կորոնավիրուս