Փելոսին ու Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
Ազատության Azatutyun
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպման մասին այս տեղեկությունը հաղորդում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` հղում անելով վարչապետին:
Կառավարությունից հանդիպման մասին դեռ մանրամասներ չեն հայտնել:
Նենսի Փելոսիին այսօր ավելի վաղ ընդունել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ներկայացուցիչների տան խոսնակի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան է ժամանել Երևան։ Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած ասուլիսում Փելոսին տեղեկացրեց, որ Կոնգրեսում նախապատրաստվում է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող նախագիծ:
https://www.azatutyun.am/a/32039820.html
Source: azatutyun.am