Ջո Բայդենն առաջիկայում կհայտնի փոխնախագահի թեկնածուի անունը

Ազատության Azatutyun

Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատների հավանական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ասել է,  որ օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում կհայտնի, թե ում է առաջադրելու փոխնախագահի պաշտոնում: Նա ասել է, որ հաղթանակի դեպքում իր օրակարգում կլինի ոչ սպիտակամորթ ամերիկացիների սոցիալական ծանր խնդիների կարգավորումը: Բայդենի փոխանցմամբ, միլիարդավոր դոլարներ կհատկացվեն ռասայական փոքրամասնություններին պատկանող բիզնեսին սատարելու և այդ փոքրամասնությունների համար մատչելի տներ կառուցելու ծրագրերին: Երեկ ելույթ ունենալով Դելավերի նահանգում իր հայրենի ավան Վիլմինգթոնում, Բայդենը խստորեն քննադատել է հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի արձագանքը կորոնավիրուսի համավարակին և ռասայական անհավասարության հետևանքով ծավալված բողոքի ակցիաներին: «Դոնալդ Թրամփը տապալել է երկրի, այլ ոչ թե վերընտրվելու մասին հոգալու նախագահների առաջնահերթ առաքելությունը»,- ասել է Բայդենը: Ամերիկայի Միացյալ նահանգներում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Հարցումների արդյունքները վկայում են, որ վարկանիշի առումով Թրամփն այսօրվա դրությամբ մի քանի տոկոսով զիջում է Բայդենին:  https://www.azatutyun.am/a/30754956.html #Լուրեր