Երկօրյա խաղաղությունից հետո այսօր կեսօրից Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է

Ազատության Azatutyun

Այսօր Ստեփանակերտում ժամը 4-ից հետո դարձյալ սկսվել է հրթիռակոծություն: Քաղաքի վրա մի քանի հրթիռներ են ընկել, թիրախավորվել է քաղաքացիական հաստատություն Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում:  Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնագետներն արդեն ականազերծման աշխատանք են կատարել: Վերջին 2 օրերը Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ էին, մարդիկ այսօր նույնիսկ սկսել էին քիչ-քիչ դուրս գալ նկուղներից, սակայն կեսօրից հետո նորից քաղաքն անցավ արտակարգ ռեժիմի և ստորգետնյա կյանքի:   https://www.azatutyun.am/a/30895208.html #Ղարաբաղյան_խնդիր #Հայերեն_արխիվ #Լուրեր #Հասարակություն