ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի լինել իր օտարերկրյա գործընկերների հետ. ԱԳՆ խոսնակ

Ազատության Azatutyun

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության շուրջ վերջին զարգացումները: Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով: Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: https://www.azatutyun.am/a/30860826.html #Լուրեր