Հռոմի պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ

Ազատության Azatutyun

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի` ներողամտության օրը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով պոնտիֆիկոսի հետ անձնական զրույցը։ «Հռոմի պապը ներողամտության կիրակի օրը ռուսներին և ուկրաինացիներին առաջարկում է ներել միմյանց, ներել բոլոր վիրավորանքները և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Սևաստյանովը։ Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավարի խոսքով՝ պոնտիֆիկոսը կարծում է, որ «քրիստոնեական առաքինությունը փոխադարձ ներումն է և մարդկային կյանքի պաշտպանությունը»։ Փետրվարի 26-ին Ռուս ուղղափառ եկեղեցին նշում է, այսպես կոչված, Ներողամտության կիրակին՝ Մեծ Պահքի վերջին օրը: Ուղղափառ ավանդույթի համաձայն՝ Ներման կիրակի օրը քրիստոնյաները պետք է հիշեն իրենց բոլոր դժգոհությունները, որոնք հասցվել են այլ մարդկանց, և հաշտվեն նրանց հետ:     https://www.azatutyun.am/a/32288844.html

Source: azatutyun.am