Ադրբեջանը զինվորների հետ քարոզչական աշխատանք է տանում իրենց վերահսկողությանն անցած տարածքում

Ազատության Azatutyun

«Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն համատեղ միջոցառումներ են անցկացնում բանակում՝ զինծառայողներին ազգային-հոգևոր արժեքներ քարոզելու և հայրենասիրություն սերմանելու նպատակով։ 2022 թվականի պլանով նման միջոցառումներ են անցկացվել Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։ «Հանդիպումներում հանգամանալից զրույցներ են տեղ ունեցել, թե ինչպես պահպանել ազգային-հոգևոր արժեքները՝ հիմնված Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի թողած գաղափարախոսության վրա, իսլամի դերը երիտասարդությանը դաստիարակելու գործում, Ադրբեջանի օրենսդրությունում խղճի ազատության և պետական-կրոնական հարաբերությունների վերաբերյալ», - հաղորդում է «Ազերթաջը»։   https://www.azatutyun.am/a/32160190.html

Source: azatutyun.am