Թուրքիան ԱՄՆ նոր նախագահի վրա ճնշում կբանեցնի Գյուլենին արտահանձնելու համար
Ազատության Azatutyun
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ասել է, որ Անկարան ԱՄՆ նոր վարչակազմից կպահանջի արտահանձնել ընդդիմադիր հոգևոր առաջնորդ ֆեթուլահ Գյուլենին:
Անկարայի համոզմամբ, հենց Գյուլենն է առաջնորդել 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու արշավը:
«Թուրքիայի տեսակետից {ամերիկյան ընտրություններից հետո} ոչինչ չի փոխվել: Մեր երկրում տեղի է ունեցել հեղաշրջման փորձ, դրա կազմակերպիչը գտնվում է Ամերիկայում, բնականաբար, մենք պետք է պնդենք, որ նրան արտահանձնեն, մենք կշարունակենք ճնշում բանեցնել և ամերիկյան նոր իշխանության հետ մեր երկխոսության ընթացքում կպահանջենք Թուրքիա ուղարկել հեղաշրջման առաջնորդին»,- ասել է փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
2016 թվականի հուլիսյան ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել է մոտ 150 պետական ծառայող, այդ թվում զինվորականներ:
Մահմեդական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենը մշտապես հերքել է Թուրքիայում ընդդիմադիրների հետ համագործակցելու և նրանց գործողություններն ուղղորդելու Անկարայի մեղադրանքները:
https://www.azatutyun.am/a/30936812.html
#Լուրեր