Ուկրաինայի բոլոր քաղաքացիները ցանկության դեպքում կարող են Ռուսաստանի անձնագիր ստանալ

Ազատության Azatutyun

Ռուսաստանի պաշտոնական տեղեկագրում այսօր հրապարկվել է Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը, ըստ որի Ուկրաինայի բոլոր քաղաքացիների համար հեշտացվում է ռուսական անձնագիր, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը։ Ավելի վաղ նման կարգը գործում էր Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի բնակիչների համար, իսկ վերջերս ավելացվել էին նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը։ https://www.azatutyun.am/a/31938246.html

Source: azatutyun.am