Հայաստան է կողմ է ռուսաստանցի խաղաղապահների տեղակայմանը
Ազատության Azatutyun
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը կլիներ «ամենաօպտիմալ որոշումը»:
Այսօր լույս տեսած հարցազրույցում Փաշինյանը միաժամանակ նշել է, որ դա պետք է ընդունելի լինի բոլորի համար:
«Ես կողմ եմ հակամարտոթյան գոտում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայմանը, բայց խնդիրն այն է, որ դրան պետք է հավանություն տան բոլոր կողմերը»,- ասել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը նշել է, որ Եվրոպան պետք է առավել ջանքեր գործադրի Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը դադարեցնելու համար:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Երևանը կողմ է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղապահների գաղափարն ընդունելի է համարել նաև հոկտեմբերի 22-ին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:
Փաշինյանն ասել է, որ Երևանի և Բաքվի պատկերացումները խաղաղապահների կազմի մասին չեն համընկնում:
«Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս պետությունների կարծիքը, կարևոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե հակառակը», - ասել է Հայաստանի վարչապետը ռուսական գործակալությանը։
https://www.azatutyun.am/a/30920755.html
#Լուրեր