Էդուարդ Շարմազանովն ու Գեղամ Մանուկյանն ազատ են արձակվել
Ազատության Azatutyun
Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ազատ է արձակվել: «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Հակոբ Ենոքյանը:
Նրա հաղորդմամբ` դատավոր Ֆարխոյանը ԱԺ նախկին փոխնախագահի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ:
Փաստաբան Գարիկ Սահակյանն էլ հայտնեց, որ ազատ է արձակվել նաև ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը: Փաստաբանի ներկայացմամբ` դեռ դատարանի որոշումը չի ստացել, սակայն տվյալներ չեն եղել, որ նա կթաքնվի նախաքննության ընթացքում:
Ե՛վ Շարմազանովը, և՛ Մանուկյանը ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը) նախատեսված արարքի կասկածանքով:
Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել էին երեկ: ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն երեկ մասնակցում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին Ազատության հրապարակում, որին հաջորդեց երթը դեպի կառավարություն, ապա Ազգային ժողովի շենք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ազատ է արձակվել նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
https://www.azatutyun.am/a/30945124.html
#Լուրեր