Պուտինն առաջիկա օրերին խորհրդակցելու է ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ
Ազատության Azatutyun
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթվա ընթացքում ավանդական խորհրդակցություն կանցկացնի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այդ մասին նոյեմբերի 6-ին ասել է Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի ղեկավարը, որպես կանոն, ամեն շաբաթ է ներքին և միջազգային կարևոր թեմաներ քննարկում անվանգության խորհրդի մշտական անդամների հետ: Վերջին անգամ նման նիստ նոյեմբերի 2-ին է գումարվել:
Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են անվտանգության խորհրդի քարտուղարը, ուժային նախարարները, արտաքին գործերի նախարարը, խորհրդարանի երկու պալատների խոսնակները, նախագահի աշխատակազմի ղեկավարը, անվտանգության և հետախուզության կառույցների ղեկավարները և առանցքային պաշտոններ զբաղեցնող այլ ղեկավարներ:
https://www.azatutyun.am/a/32117984.html
Source: azatutyun.am