Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի խաղացողը վարակվել է կորոնավիրուսով

Ազատության Azatutyun

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Լուրը ստացվել է այն ժամանակ, երբ հավաքականը պատրաստվել է երեկոյան կայանալիք ֆուտբոլի 2022 թվականի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանն Իսլանդիայի հավաքականի հետ: «Այսօր առավոտյան ստացել ենք հավաքականի մարզիկների, մարզիչների և տեխնիկական անձնակազմի երեկվա PCR ստուգման պատասխանը, դժբախտաբար, մեկ խաղացողի  դեպքում այն դրական է, նրա մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չկան, բայց նա անմիջապես մեկուսացվել է»,- ասել է Գերմանիայի ազգային հավաքականի տնօրեն, նախկին աստղ Օլիվեր Բիրհոֆը:  Կորոնավիրուսով վարակված մարզիկի անունը չի հաղորդվում: Բիրհոֆի խոսքով, դա տհաճ լուր է, բայց թիմը մարտական է տրամադրված: «Սա միակ դեպքն է, ամբողջ հավաքականը շատ կարգապահ է կորոնավիրուսի դեմ անհրաժեշտ կանոնները պահպանելու հարցում»,- ասել է թիմի տնօրենը: Գերմանիայի հավաքականը հանդես է գալիս նախընտրական J խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականը: https://www.azatutyun.am/a/31169483.html #Լուրեր #Կորոնավիրուս