Ադրբեջանի ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ռազմական կցորդին
Ազատության Azatutyun
Ադրբեջանի փոխնախարար, բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպել է Միացյալ Նահանգների ռազմական կցորդ, գնդապետ Քայլ Մեթյու Քոնին։
Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են «ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
https://www.azatutyun.am/a/32127812.html
Source: azatutyun.am