Փաշինյան. «ԱԱԾ անունը լսելիս պետք է մարդիկ զգաստանան»

Yerevan Daily

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանին ներկայացնելիս ասել է, որ «մեր խնդիրն է հենց ԱԱԾ-ը նոր նշաձողի բարձրացնելը»: «Մեր երկրում ինստիտուտների կայացման պատշաճ մակարդակի չենք կարողացել հասնել: ԱԱԾ անունը լսելիս պետք է մարդիկ անկախ իրենց հայացքներից, աշխատանքի վայրից, բնույթից, կրթական ցենզից զգաստանան` ոչ թե ինչ-որ նեգատիվ կոնտեքստով, այլ հասկանալով, որ գործ ունենք պետական կարգի օրինականության, անվտանգության ապահովման մարմնի հետ, որն ապահովում է պետության եւ քաղաքացու անվտանգությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Արմեն Աբազյանը վստահեցրել է, որ գործընկերների հետ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում կանոնավոր ձեւով գործի Սահմանադրությունը: «Ցանկացած պաշտոնյա անկախ իր պատկանելիությունից՝ անօրինականության դեպքում մեր կողմից արժանանալու է օրենքով սահմանված բոլոր պատիժներին»,- ասել է նա: