Ադրբեջանի ԶՈւ-երը կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ, հայկական կողմը կորուստ չունի

Ազատության Azatutyun

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը՝ հավելելով՝ հայկական կողմը կորուստ չունի: Հայաստանի ռազմական գերատեսչությունը նաև հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հայտարարությունը, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ՝ այն անվանելով «ապատեղեկատվություն»: https://www.azatutyun.am/a/32016146.html

Source: azatutyun.am