ԱՄՆ-ում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 30 միլիոն 700 հազարը

Ազատության Azatutyun

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով ախտահարումների ընդհանուր թիվը գերազանցել է 30 միլիոն 700 հազարը, COVID-19 հիվանդությունից մահացացների թիվը մոտենում է 555 հազարին: Այդ տվյալները երեկ հրապարակել է Ջոնս Հոփքինզի համալսարանը: ԱՄՆ-ը համարվում է կորոնավիրուսից ամենատուժած երկիրն աշխարհում: Վիրուսի զոհերի թիվը կես միլիոնի է հասել այս տարվա փետրվարի 22-ին: Միաժամանակ ԱՄՆ-ում  նոր թափ է ստացել բնակչության զանգվածային պատվաստումների գործընթացը: Անցած շաբաթավերջի դրությամբ ԱՄՆ-ում պատվաստվել է շուրջ 161 միլիոն 689 հազար մարդ: Պատվաստման կենտրոնները ստացել են ավելի քան 207 միլիոն 866 դեղաչափ: ԱՄՆ-ում բնակիչներին առաջարկում են Moderna, Pfizer/BioNTech և Johnson & Johnson ընկերությունների արտադրած պատվաստանյութերը: Վակցինայի առնվազն առաջին դեղաչափը ստացել է շուրջ 104 միլիոն 214 հազար բնակիչ:     https://www.azatutyun.am/a/31187545.html #Լուրեր