Հնդկաստանում տոնում են Բայդենի և Հարիսի հաղթանակը

Ազատության Azatutyun

Այսօր զանգվածային տոնախմբություններ են սկսվել Հնդկաստանում Տուլասենդրապուրամ անվամբ գյուղում: Մարդիկ տոնում են Քամալա Հարիսի փոխնախագահ ընտրվելու նվաճումը: Տուլասենդրապուրամ գյուղից է Հարիսի տատիկը մոր կողմից: 56-ամյա Հարիսն առաջին կինն է, ով փոխնախագահ է ընտրվել, նրա նախնիների թվում են և՛ սևամորթներ, և՛  ասիացիներ: Բայդենի պաշտոնամուտի արարողությունը նախատեսված  է 2021-ի հունվարին, այդ ժամանակ նա արդեն կլինի 78 տարեկան: Նա դեռ չի ասել, թե արդյո՞ք մտադիր է հետագայում պայքարել երկրորդ ժամկետի համար: Վերլուծաբանների կարծիքով, 2024 թվականին դեմոկրտների նախագահության հավանական թեկնածուն կարող է դառնալ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը: https://www.azatutyun.am/a/30936773.html #Լուրեր