ԱՄՆ-ում վախճանվել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Խրուշչևի որդին

Ազատության Azatutyun

Միացյալ Նահանգներում 84 տարեկանում վախճանվել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Նիկիտա Խրուշչևի որդին՝ Բրաունի համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Խրուշչևը: Այդ մասին հաղորդել է Խրուշչևի ծոռնուհին՝ Նինա Խրուշչևան: Սերգեյ Խրուշչևն ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը և աշխատել է հրթիռաշինական կենտրոնում, վաստակել է բազմաթիվ մեդալներ և շքանշաններ, այդ թվում Աշխատանքի հերոսի մեդալ և Լենինի շքանշան: Նախքան 1991 թվականին Ռուսաստանից հեռանալը Խրուշչևը դասավանդել է ռուսաստանյան ամենահին և խոշոր տեխնոլոգիական հաստատությունում՝ Բաումանի անվան ճարտարագիտական համալսարանում: Խրուշչևը 1999 թվականին ամերիկյան քաղաքացիություն է ստացել, նա միշտ ընդգծել է, որ հայրենիքից փախուստի չի դիմել, քանի որ Ամերիկան և Ռուսաստանն այլևս հակառակորդներ չեն: Բրաունի համալսարանում Սերգեյ Խրուշչևը դասավանդել է քաղաքագիտություն և արդիական պատմություն: Նրա ավագ եղբայրը՝ Լեոնիդ Խրուշչևը 25 տարեկանում զոհվել է Երկրորդ աշխարհամարտում:   https://www.azatutyun.am/a/30679665.html #Լուրեր