Հայաստանը և Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ժողովին
Ազատության Azatutyun
ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերն այսօր մասնակցելու են ժողոին, որը գումարվելու Սամարղանդում (Ուզբեկստան):
Ժողովոը նախագահելու է Ռուսասատանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի գերասիմովը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդարգությունում նշվում է, որ ժողովին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորական պատվիրակություններն, ինչպես նաև ԱՀՊ Գործադիր կոմիտեի և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:
«ԱՊՀ երկրների զինվորական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտագնության ասպարեզում փոխադարձ հետաքրքրոթյուն ներկայացնող հարցերում համագործակցության հնարավորությունները և մտքեր կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների երկայնքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդգրությունում:
https://www.azatutyun.am/a/30920803.html
#Լուրեր