Ոստիկանությունը բերման է ենթարկում հանրահավաքի մասնակիցներին
Ազատության Azatutyun
Լարված իրավիճակ է Ազատության հրապարակում․ ոստիկանները բերման են ենթարկում 17 կուսակցությունների հայտարարած հանրահավաքի մասնակիցներին։
Բերման ենթարկվածների մեջ է նաև Հանրապետական կուսակցության անդամ, Վահրամ Բաղդասարյանն, ով ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր։
Նախքան բերման ենթարկելը, ոստիկանները հայտարարեցին որ, ռազմական դրության պայմաններում արգելվում են հանրահավաքները։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Գլխավոր դատախազությունն էր կոչ արել՝ չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները և զերծ մնալ դրա ընթացքում հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց։
17 կուսակցություններ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հանրապետական կուսակցությունը մտադրվել էին այսօր Ազատության հրապարակում հանրահավաք անել և ստեղծված իրավիճակից ելք առաջարկել։ Նրանք նշում են, որ հեղաշրջման փորձ չեն պատրաստվում անել, իրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։
Հանրահավաքը նախատեսված էր ժամը 13-ին, սակայն մինչ մեկնարկը ոստիկանները սկսեցին մարդկանց բերման ենթարկել։ Բերման ենթարկվածների թվում են ՀՀԿ, ՀՅԴ ներկայացուցիչներ։
https://www.azatutyun.am/a/30942089.html
#Լուրեր