Պարետը նոր որոշում ստորագրեց. Նոր մեղմացումներ

Yerevan Daily

ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր և որոշ դեպքերում վերանայված կանոններ` արտակարգ դրության շրջանում գործելու թույլտվություն ունեցող ոլորտների համար։ Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացմամբ` սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը` մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը ևս վերապահվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.co