ՀՀ վարչապետը Լիբանանի ժողովրդին օգնություն է առաջարկել

Yerevan Daily

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Հայաստանի Հանրապետության անունից օգնություն է առաջարկել Լիբանանին: «Զորակցություն եւ ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին: Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»,- գրել է Փաշինյանը: Հիշեցնենք, նախօրեին՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդունքում այս պահի տվյալներով կա 78 մահ, 4000 վիրավոր մարդ: Սրա հետ մեկտեղ, 3-5 բիլիոն ԱՄՆ դոլար նյութական վնաս է արձանագրվել, 300 000 լիբանանցի անտուն է մնացել: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com