Իտալիայի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ազատության Azatutyun

Իտալիայի Պատգամավորների պալատը 414 կողմ և 0 դեմ ձայներով կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի նախագահի ստորագրմանը։ Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: https://www.azatutyun.am/a/30768965.html #Լուրեր